Բելառուսն արդեն պատրաստ է հայ-բելառուսական անվանումով հայկական կոնյակ արտադրել

PanARMENIAN.Net - Բելառուսը Հայաստանից կոնյակի սպիրտ կգնի, հայտարարել է Բելառուսի Վիտեբսկի շրջկոմի նախագահ Օլեգ Մացկևիչը Վիտեբսկի մարզի պատվիրակության Հայաստան այցելության շրջանակներում: «Արդեն պատրաստ են սարքավորումները և արտադրական հոսքագծերը արտադրության կազմակերպման համար, սակայն, մենք դեռևս չենք ընտրել այն ընկերությունը, որից սպիրտ ենք գնելու»,-ասել է նա սեպտեմբերի 8-ին Երևանում: Ըստ Մացկևիչի, նոր կոնյակի անվանումը դեռ չի ընտրվել, սակայն հավանաբար, այն կլինի հայ-բելառուսական:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և Բելառուսի Վիտեբսկի շրջանի Գլուբոկոե քաղաքները կդառնան քույր-քաղաքներ: Տավուշի մարզի մարզպետ Արմեն Ղուլարյանն առաջարկել է նման հարաբերություններ հաստատել նաև Իջևանի ու Վիտեբսկի միջև:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---