ԵԱՀԿ-ում նախագահության օրոք Իռլանդիան ակտիվ կլինի հակամարտությունների կարգավորման հարցում

ԵԱՀԿ-ում նախագահության օրոք Իռլանդիան ակտիվ կլինի հակամարտությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում նախագահության օրոք Իռլանդիան ակտիվ կլինի հակամարտությունների կարգավորման հարցում: Այդ մասին Վիեննայում ընթացող ԵԱՀԿ համաժողովում հայտարարել է Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Միխաել Մարտինը: «ԵԱՀԿ գագաթնաժողովը Աստանայում կնպաստի միջազգային գործունեության արդյունավետության բարձրացմանը անվտանգության ոլորտում, ինչպես նաև կազմակեպության անդամ երկրներին եզակի հնարավորություն կտա նորացնել առանցքային պարտավորությունները տարածաշրջանում վստահության միջոցների մշակման առումով»,-ասել է Իռլանդիայի ԱԳՆ ղեկավարը:

Միխաել Մարտինն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր է կատարում հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման հարցում և պաշտոնական Դուբլինը, հիմնվելով Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղաղ գործընթացի ոլորտում իր փորձի վրա, պատրաստ է ակտիվորեն աշխատել հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---