Լևոն Աթոյանց. Ազատամարտիկները վախ չունեին, քանի որ վստահ էին, որ հաղթելու են 9 սեպտեմբերի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Լևոն Աթոյանցի «Հաղթանակից առաջ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացվել են Աթոյանցի հեղինակած լուսանկարները, որտեղ պատկերված են ազատամարտիկները: «Ես լուսանկարել եմ ոչ թե ցուցահանդեսի, այլ գործի համար», ասել է նա: Ըստ նրա, հիմնականում նա ֆիլմեր էր նկարահանում, իսկ երբ ժապավենը վերջանում էր, լուսանկարում էր: Հիշելով ղարաբաղյան պատերազմի տարիները` Աթոյանցը նշել է, որ առաջին օրերին նա ուներ վախի զգացողություն, սակայն որոշ ժամանակ անց, տեսնելով զինվորների վստահ ու ուրախ դեմքերը, ինքը ևս դադարեց վախենալ: «Այնտեղ վախ չկար, քանի որ բոլորը վստահ էին, որ հաղթելու ենք»,-նշել է նա: Իր հերոսների շարքում Աթոյանցն առանձնացրել 15-ամյա մի տղայի` Ռոմային, որը փախստական էր Բաքվից: «Նա փախել էր տնից, որպեսզի մասնակցի պատերազմին և տանկիստ էր դարձել»,-նշել է հայ կինոռեժիսորը: Աթոյանցը հայտնել է նաև, որ, ցավոք, չի պահպանել կապն այն մարդկանց հետ, ում լուսանկարել է: «Ղարաբաղից միայն լավ հիշողություններ են մնացել և պատերազմից հետո ես չէի ուզում այնտեղից հեռանալ»,-նշել է նա: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացին` Աթոյանցն ասել է, որ Հայաստանը չպետք է աշխարհին որևէ բան ապացուցի հակամարտության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նա նշել է որ պետք է ակտիվացնել քարոզչական աշխատանքները, արժանի հակահարված տալու համար ադրբեջանական կողմի զեղծարարություններին:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |