Քահան Սոյակ. «Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը, համենայն դեպս, դրվելու է»

Քահան Սոյակ. «Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը, համենայն դեպս, դրվելու է»

PanARMENIAN.Net - «Ինձ հայտնի է, որ Թուրքիայի կառավարությունն արդեն որոշում ընդունել է Աղթամար կղզու գմբեթին խաչը տեղադրելու մասին», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս հայտարարել է Հայ-թուրքական գործարար միության համանախագահ Քահան Սոյակը: Նրա խոսքերի համաձայն, խաչի տեղադրումը հետաձգելու պատճառներից են Թուրքիայի ներքաղաքական հարցերը, ինչպես նաև տեխնիկական հիմնախնդիրները, քանի որ այդ խաչը մոտավորապես 200 կիլոգրամ է կշռում:

«Կասկածի ենթակա չէ խաչը դնել կամ չդնելու հարցը, քանի որ այդ որոշումն արդեն կառավարությունն ընդունել է: Շուտով այն տեղադրվելու է», - նշել է Սոյակը:

Միաժամանակ նա ասել է, որ Թուրքիան վերջին ամիսներին կենտրոնացած է իր երկրում հանրաքվեի անկացման գործընթացի ուղղությամբ և իր պատմության դժվարին ժամանակաշրջաններից մեկն է ապրում: «Հաշվի առեք նաև այն, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված կառավարության կատարած յուրաքանչյուր քայլը քննադատում են», - ասել է նա:

Անդրադառնալով հայերի մասնակցությանը Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին նախատեսված առաջին պատարագին, Սոյակն ասել է, որ չնայած հայկական կողմը «ֆիզիկապես» չի մասնակցի պատարագին, սակայն նրանք հոգով ու սրտով Աղթամարում են լինելու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---