Ամերիաբանկի «Կառուցվածքային» ավանդը աննախադեպ եկամտաբերություն է ապահովել

Ամերիաբանկի «Կառուցվածքային» ավանդը աննախադեպ եկամտաբերություն է ապահովել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի կողմից առաջարկվող «Կառուցվածքային» ավանդը ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում ապահովել է աննախադեպ եկամտաբերություն, ինչն արտառոց է բանկային ավանդի համար:

Ինչպես վկայում են նավթի, ոսկու գների և Դոու Ջոնսի ինդեքսի փոփոխությունները, «Կառուցվածքային» ավանդը մեկնարկի օրվանից ներդնելու դեպքում կարող էր առ այսօր ապահովել շուրջ 15% տարեկան եկամտաբերություն ոսկու աճի ավանդի դեպքում, շուրջ 40% տարեկան եկամտաբերություն նավթի նվազման ավանդի դեպքում և մոտ 15% տարեկան եկամտաբերություն Դոու Ջոնսի ինդեքսի նվազման ավանդի դեպքում:

«Կառուցվածքային» ավանդն առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն ընձեռեց դուրս գալ միջազգային ֆինանսական շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու, Դոու-Ջոնսի ինդեքսի և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ 2 մասից բաղկացած եկամուտ, որի առաջին մասը ստացվում է ավանդական բանկային ավանդի ներդրումից` ֆիքսված տոկոսադրույքով, իսկ եկամտի երկրորդ մասը ձևավորվում է միջազգային շուկաներում` նշված ակտիվների գների փոփոխությունից:

Ներկայացված եկամտի առաջին մասը Բանկը վճարում է անկախ շուկայի իրավիճակի փոփոխությունից` ըստ պայմանագրում ամրագրված պարտավորության` հիմք ընդունելով պայմանագրում ֆիքսված տոկոսադրույքը, իսկ երկրորդ մասի համար բանկը պատասխանատվություն չի կրում, քանի որ այդ եկամուտը ձևավորվում է միջազգային ֆինանսական շուկաներում` ակտիվների գների փոփոխությունից:

Ինչպես վկայում են վերոհիշյալ տվյալները, ներկայացված ակտիվների գների փոփոխությունից ստացվող եկամտաբերության ցուցանիշները խիստ տպավորիչ են, իսկ թե ինչպիսին կլինեն այդ ցուցանիշները տարեկան արդյունքներով, հայտնի կդառնա ժամանակաշրջանի վերջում, ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---