Ռոբերտ Սահակյանցի հիշատակի երեկոն տեղի կունենա ReAnimania փառատոնի շրջանակներում

PanARMENIAN.Net - «Քանի որ այս տարի նշվում է Ռոբերտ Սահակյանցի 60-ամյակը, ապա ReAnimania փառատոնում կցուցադրվի նրա ֆիլմերի հետահայաց շարքը` ամենաառաջիններից մինչև վերջինը»,- ասել է հայ մեծ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի որդի Դավիթ Սահակյանցը` ավելացնելով, որ այս տարի Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ հանձնելու արձանիկ է պատրաստվել:

«Մենք արդեն պատրաստել ենք արձանիկը: Դիզայնով այն ունիկալ է և իր մեջ պարունակում է Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործական ժառանգությունը: Ցավոք, մենք Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ սահմանեցինք նրա մահից մեկ շաբաթ անց: Այն կշնորհվի ամեն տարի արտասահմանյան անիմատորներից մեկին»,- նշել է ReAnimania փառատոնի տնօրեն Վրեժ Կասունին: Նա ավելացրել է նաև, որ կազմակերպիչները շատ լուրջ են վերաբերվել փառատոնի ընթացքում Ռոբերտ Սահակյանցի հիշատակի երեկոյի նախապատրաստմանը: «Մենք շատ լավ գիտենք, թե նա որքան չէր սիրում փառատոնները, քանի որ ավելի շատ սիրում էր արարել, քան խոսել»,- ընդգծել է Վրեժ Կասունին:

Ռոբերտ Սահակյանցի հիշատակի երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---