Ճապոնիան մաքսային պարտավորությունների փոխարեն տրակտորներ կներկրի Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 9-ի նիստում բարեգործական է որակել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների ավելի վաղ փոխանակած հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության «Սակավապահով ֆերմերների դրամաշնորհային աջակցություն» ծրագրով ՀՀ կառավարությանը տրամադրված 170 մլն իենի չափով հերթական 10-րդ դրամաշնորհի ծրագիրը։ Այս անգամ Հայաստան երկիր է ներմուծվել 61 միավոր տրակտոր, 7 միավոր գութան, 3 միավոր հավաքիչ-մամլիչ, 3 միավոր կցասայլակ և դրանց պահեստամասեր։ Ստորագրելով հայտագիրը, ՀՀ կառավարությունը պարտավորվում է ճապոնական կողմին ազատել մաքսային պարտավորություններից, երկրի ներսում գործող հարկերից, արդյունավետ օգտագործել ստացած օգնությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---