Երևանում կցուցադրվի աշխարհի առաջին անիմացիոն ֆիլմը

Երևանում կցուցադրվի աշխարհի առաջին անիմացիոն ֆիլմը

PanARMENIAN.Net - «Առյուծ արքա» և «Մուլան» անիմացիոն ֆիլմերի ստեղծողներից մեկը, անիմատոր և պրոդյուսեր Ֆրենկ Գլեդսթոունը Հայաստանում 5 սեմինար կանցկացնի և 2 դասախոսություն կկարդա: Այս մասին սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է նա:

«Ես անիմատորների համար սեփական ֆիլմերի գաղափարը պատկերացնելու մեթոդների մասին թեմայով սեմինար եմ անցկացնելու իմ վաղեմի բարեկամ Մաքս Հովարդի հետ: Իսկ դասախոսություններս վերաբերելու են անիմացիայի պատմությանը: Դա արդեն իմ մասնագիտությունն է. ես այդ դասախոսությունները կարդում եմ տարբեր համալսարաններում», - ասել է Ֆրենկ Գլեդսթոունը:

Նա ընդգծել է, որ իր դասախոսությունների ընթացքում ցույց է տալիս ու քննարկում է հատվածներ անիմացիոն բոլոր ֆիլմերից (ամենահներից մինչև ամենանորերը): «Դասախոսությունը տևում է 3 ժամ, սակայն ես չեմ պատրաստվում երեք ժամ անընդհատ խոսել: Մենք կդիտենք առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը: Շատերը կարծում են, թե առաջին լիամետրաժը «Սպիտակաձյունիկն»-ն է, սակայն այդպես չէ, առաջին ֆիլմը նկարահանվել է տասը տարի ավելի վաղ, Մյունխենում(Գերմանիա): Մենք հատվածներ կդիտենք նաև 1905 թ. նկարահանված առաջին անիմացիոն ֆիլմից», - ընդգծել է Ֆրենկ Գլեդսթոունը:

Անիմացիայի մասին դասախոսություններն անցկացվելու են սեպտեմբերի 11-12-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---