Ապահովագրությունից խուսափելու դեպքում հայ վարորդները կտուգանվեն 50 հազար դրամով

PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրի արժքեը Հայաստանում կկազմի շուրջ 30-40 հազար դրամ` կախված ավտոմեքենայի և վարորդի ռիսկի աստիճանից: Այդ մասին հայտնել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը:

Ընդ որում, անձնական վնասի դեպքում փոխհատուցման առավելագուն գումարը կկազմի 3 մլն դրամ յուրաքանչյուր տուժողին և 9 մլն դրամ յուրաքանչյուր ՃՏՊ-ի համար: Իսկ գույքային վնասի դեպքում, ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի, փոխհատուցման առավելագույն չափը կկազմի 1,5 մլն դրամ:

Բացի այդ, ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության սպառողների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արմենուհի Մկրտչյանն ասել է, որ հաշվառված բոլոր մեքենանարը, որոնց շարժիչի ծավալը 50 խ/սմ, մինչև 2011թ. հունվարի 1-ը պետք է ապահովագրեն իրենց մեքենաները, հակառակ դեպքում, տրանսպորտային միջոցի սեփականատերը կտուգանվի 50 հազար դրամով:

Ապահովագրի նվազագույն ժամկետը 3 ամիս է, իսկ առավելագույնը` 1 տարի: Կգործի նաև հատուկ 10-օրյա պայմանագիր տարանցիկ մեքենաների համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---