Հայ անիմատորները կվերապատրաստվեն Ֆրանսիայի Gobelins ինստիտուտի կերպարվեստի դպրոցում

PanARMENIAN.Net - «Ես միջազգային շատ փառատոների եմ մասնակցել ու ինձ համար շատ հետաքրքիր է ականատես լինել մի նոր փառատոնի ստեղծմանը` աշխարհի ոչ այնքան հայտնի մի մայրաքաղաքում», - ասել է Gobelins ինստիտուտի կերպարվեստի դպրոցի միջազգային կապերի մենեջեր Էրիկ Ռիվերը: Gobelins ինստիտուտը Ֆրանսիայի հայտնի ինստիտուտներից է, որտեղ սովորեցնում են լուսանկարչություն, մեդիա արվեստ և անիմացիա: Նրա խոսքերի համաձայն, անիմացիան մարդիկ հաճախ նմանեցնում են մուլտիպլիկացիային, սակայն անիմացիոն առաջի ֆիլմը նկարահանվել է 20-րդ դարում և ավելի քան 100 տարվա գոյության ընթացքում հսկայական փոփոխություններ է կրել:

Էրիկ Ռիվերը նշել է, որ Gobelins ինստիտուտում ուսանողների շատ խիստ ընտրություն է կատարվում, քանի որ 25 տեղի համար մրցում են 700-1000 դիմորդ: «Սակայն կարծում եմ, որ Հայաստանի դիմորդների համար կարող ենք ամեն տարի գոնե մեկ տեղ թողնել` կերպարվեստի դպրոցում վերապատրաստվելու համար», - նշել է Gobelins ինստիտուտի միջազգային կապերի մենեջերը: Նա խոստացել է ինստիտուտի, այնտեղի դասավանդման մեթոդների մասին պատմել սեպտեմբերի 12-ին կայանալիք իր դասախոսության ընթացքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---