12 սեպտեմբերի 2010 - 16:41 AMT
Թուրքիայում համազգային հանրաքվե է անցկացվում

Այսօր Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ համազգային հանրաքվե է անցկացվում: Երկրի ավելի քան 49 միլիոն քաղաքացիներ «կողմ» կամ «դեմ» կքվեարկեն Սահմանադրության փոփոխություններին: Քվեարկության գործընթացն արևելյան շրջաններում սկսվել է առավոտյան ժամը 7-ին, արևմտյան շրջաններում` 8-ին:

Արևելյան շրջաններում քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով 16:00-ին, արևմտյան շրջաններում` 17:00-ին: Մինչև 18:00 քվեարկության արդյունքների վերաբերյալ հեռարձակումն արգելված է, հաղորդում է TRT-russian-ը: