Սեպտեմբերի 13-ին ազատ ոճի ըմբշամարտիկները Հայաստան կվերադառնան![]() 12 սեպտեմբերի 2010 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին մրցութային օրը մասնակցում են 3 քաշային կարգերի` 66, 74 և 120 կգ ըմբշամարտիկներ: Բոլոր 3 հայ ըմբշամարտիկները անհաջող ելույթներ են ունեցել: Որակավորման փուլում 120 կգ քաշային կարգում Ռուսլան Բասիևը 0:5, 0:1 հաշվով զիջել է իրանցի Ֆարդին Վալադիին: Որակավորման փուլից իր ելույթներն է սկսել նաև Սուրեն Մարկոսյանը (74 կգ ք/կ): Նա 3:0, 6:0 հաշվով հաղթել է Ֆիլիպ Կրեպասին (Ավստրիա), սակայն 1/16 եզրափակչում զիջել է Սայեդ Գունդարզիին (Իրան): Իր ելույթները սկսելով 1/16 եզրափակչից` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ ք/կ) 4:2 հաշվով հաղթանակ է տարել բելառուս Ալբերտ Բատյարի նկատմամբ: 1/8 եզրափակչում Հովհաննիսյանի հակառակորդը կուբացի Գառզոն Կաբալլերոն էր, որն էլ դուրս եկավ հաջորդ փուլ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատվիրակությունը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 13-ին: Ըմբշամարտի աշխարհի առաջնության լուսաբանման գործում PanARMENIAN.Net ին աջակցում է «Արմավիա» ավիաընկերությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |