Արդշինինվեսբանկում ներդրվեց «Զոլոտայա կորոնա» միջազգային դրամական փոխանցումների համակարգը

Արդշինինվեսբանկում ներդրվեց «Զոլոտայա կորոնա» միջազգային դրամական փոխանցումների համակարգը

PanARMENIAN.Net - 2010թ. սեպտեմբերի 14-ից Արդշինինվեստբանկի գլխավոր գրասենյակում և մայրաքաղաքի մասնաճյուղերը սկսելու են սպասարկել « Զոլոտայա կորոնա» միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Նոր համակարգը հնարավորություն կտա Արդշինինվեստբանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Արդշինինվեստբանկի մասնաճյուղերում «Զոլոտայա կորոնա» համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում, ստացողից միջնորդավճար չի գանձվում, վճարում է միայն ուղարկողը: «Զոլոտայա կորոնա» համակարգով փոխանցման սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1,5 տոկոսը:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Մենք գիտենք թե որքան մեծ թիվ են կազմում մեր հայրենակիցները Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ այլ երկրներում, իսկ մեր Բանկի նպատակն է օգնել նրանց իրենց հարազատներին և գործընկերներին արագ, մատչելի և վստահելի համակարգերով կատարել իրենց գումարների փոխանցումները դեպի Հայաստան: Այս ոլորտում Արդշինինվեստբանկը շարունակում է համագործակցել միայն առաջատար, հեղինակավոր, փորձառու և վստահելի ընկերությունների հետ, որոնցից մեկն էլ «Զոլոտայա կորոնա» համակարգն է», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---