Եվրամիություն. «Անկարան մոտ է Եվրամիության անդամ դառնալու իր նպատակին»

Եվրամիություն. «Անկարան մոտ է Եվրամիության անդամ դառնալու իր նպատակին»

PanARMENIAN.Net - Եվրամիության հանձնաժողովը ողջունել է սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ անցկացված հանրաքվեի դրական արդյունքն, այն անվանելով ճիշտ ուղու վրա կատարված քայլ այն համատեքստում, որ Անկարան ջանում է Եվրամիություն մուտք գործելու համար կատարել իր առջև դրված պահանջները: ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության համաձայն, սակայն ասվում է, որ Թուրքիան այժմ արդեն պետք է ընդունի օրենքների մի փաթեթ, որն ապահովելու է հանրաքվեի արդյունքում ընդունված որոշումների իրականացումը, և Եվրամիությունը ուշադիր հետևելու է այդ երկրում բարեփոխումների կատարմանը:

ԳՖՀ ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն նույնպես գոհունակություն է հայտնել Թուրքիայում կատարված հանրաքվեի արդյունքից` նշելով, որ սահմանադրական բարեփոխումը Թուրքիայի համար ԵՄ անդամ դառնալու ուղղությամբ կատարված կարևորագույն քայլ է: Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ մուտք գործելու վերաբերյալ բանավեճերը դեռևս ավարտված չեն, և հույս է հայտնել, որ Թուրքիայում բարեփոխումների գործընթացը կշարունակվի:

Միևնույն ժամանակ, Եվրամիությունը հանրաքվեի նախաշեմին կրկին սառեցրեց ԵՄ կազմի մեջ շուտ մտնելու Թուրքիայի հույսերը: Սեպտեմբերի 11-ին ԵՄ անդամ պետությունների և Թուրքիայի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այդ հեռանկարի մասին ակնհայտ առարկություններ էին հնչում:

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեի ընթացքում ընտրողներն ընդունել են Սահմանադրության 26 փոփոխություն: Դրանք մեծացնում են քաղաքացիների իրավունքները, ուժեղացնում են բանակի հանդեպ սահմանված վերահսկողությունը, թույլատրելով, օրինակ`դատել խռովարար գեներալներին, և երկրի նախագահին ու խորհրդարանին ավելի լայն հնարավորություններ են տալիս ազդեցություն գործելու բարձրագույն ատյանի դատավորների ընտրության վրա, հաղորդում է Deutsche Welle-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---