Պրահայում տեղի ունեցած փառատոնում հայկական նախագիծը գլխավոր մրցանակին արժանացավ

PanARMENIAN.Net - «Ռադիո Վան» ռադիոկայանի «Պատմություն պատերազմի մասին» նախագիծը գնահատվեց որպես լավագույնը «Եթերային զարդատուփ» ռուսալեզու հեռուստառադիո ծրագրերի փառատոնին ներկայացված աշխատանքների շարքում, իսկ ռադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովը) արժանացավ մրցութային հանձնաժողովի հատուկ մրցանակին:

«Ռադիո Վան» ռադիոկայանի տեղեկատվական ծառայությունը հաղորդում է, որ փառատոնին Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի Հանրային ռադիոն, «Շանթ» հեռուստաալիքը և «Ռադիո Վան» ռադիոկայանը:

Փառատոնին մասնակցում էին Ֆինլանդիայի, Իսրայելի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Մոլդովայի,Ուզբեկստանի, Տաջիկստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի հեռուստառադիո ընկերությունները:

«Եթերային զարդատուփ» ռուսալեզու հեռուստառադիո ծրագրերի միջազգային հինգերորդ փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-12-ին, Պրահայում: Կազմակերպիչներն էին` Ռադիոյի և հեռուստատեսության միջազգային ակադեմիան և այդ ակադեմիայի նախագահ Ա. Գ. Լիսենկոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---