ՀԱԿ-ը որոշել է պատասխանել Ադրբեջանին Ղարաբաղի վերաբերյալ իր բանձևով

ՀԱԿ-ը որոշել է պատասխանել Ադրբեջանին Ղարաբաղի վերաբերյալ իր բանձևով

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԳՎ ներկայացրած բանաձևի պատասխանը: Բանաձևի նախագիծը Երևանում լրագրողներին ներկայացրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքերով, ՀԱԿ-ը որոշել է այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ իշխանությունները ոչ մի համարժեք քայլ չեն ձեռնարկել Բաքվի ներկայացրած բանաձևի հետ կապված:

ՀԱԿ-ը բանաձևի նախագծում ընդգրկել է մի շարք կարևոր փաստաթղթեր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մասնավորապես, 1994թ. Բիշքեքի արձանագրությունը, 1994թ. դեկտեմբերին Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված որոշումը, ինչպես նաև Մայնդորֆյան հռչակագիրը: Զուրաբյանի խոսքերով, բոլոր այդ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Հայաստանը բռնազավթող չէ:

Ինչպես հաղորդել է Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ-ը շուտով նախագիծը կներկայացնի իշխանություններին և Հայաստանի հասարակությանը և կուղարկի ՀՀ ԱԳՆ քննարկմանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---