Տեղի է ունեցել ՊԿՊ-ների տեղաբաշխման աճուրդ` 1 մլրդ դրամ ծավալով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26153112 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 207 մլն 747 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 207 մլն 747 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 942 884 407 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը 11.9819 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 12.1000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 9 դիլեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---