Պուշկինի թանգարանում կցուցադրվեն 18-20-րդ դարերի հայկական և ռուսական կերպարվեստի բացառիկ հավաքածուներ

PanARMENIAN.Net - 2010 թ. սեպտեմբերի 13-ից նոյեմբերի 14-ը Մոսկվայում` Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում, կազմակերպվում է «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում...» ցուցահանդեսը` նվիրված Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին: Ցուցադրությունն անցկացվում է «Под сенью дружных муз» խորագրի ներքո: Ցուցահանդեսին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները մեկնարկել են 2008 թվականին, իսկ 2009թ. Պուշկինի թագարանի համակարգողները, ուսումնասիրելով հայաստանյան թանգարանային ֆոնդերը, ցուցահանդեսի համար ընտրել են Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածու) թանգարանների հավաքածուներից շուրջ 103 աշխատանք:

Քսան տարիների ընդմիջումից հետո Պուշկինի թանգարանում արվեստասեր հանրությանը կներկայացվի Հայաստանում մեծ խնամքով պահպանվող ռուսական կերպարվեսի 64 ստեղծագործություններ: Ցուցահանդեսին ներկայացված են XVIII-XX դդ. hայկական գեղանկարչությունը, XVIII-XIX դարի առաջին կեսի ռուսական գեղանկարչությունը, XIX դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչությունը, XIX -XX դդ. ռուսական գեղանկարչությունը, «Միր իսկուստվա», «Ավանգարդ»:

Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանի առթիվ 18-20-րդ դարերի հայկական և ռուսական կերպարվեստի բացառիկ հավաքածուների ցուցադրությունը հայ- ռուսական դարավոր բարեկամությունն անխախտ պահելու և ամրապնդելու ուրույն արտահայտություն է, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---