Ռոբերտ Սիմոնս. Դեռևս վաղաժամ է խոսել Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին

Ռոբերտ Սիմոնս. Դեռևս վաղաժամ է խոսել Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ղարաբաղյան հակամարտության կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ՆԱՏՕ-ին՝ հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկությամբ: Սակայն քանի որ նման պայմանավորվածություն չկա, վաղաժամ է խոսել Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---