Դավիթ Նալբանդյանը հավատում է իր ուժերին և իր թիմին![]() ![]() PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի առաջատար Դավիթ Նալբանդյանը մեկնաբանել է Դևիսի գավաթ-2010-ի Ֆրանսիա-Արգենտինա կիսաեզրափակիչ խաղերը, ոը տեղի կունենան սեպտեմբերի 17-19-ը Լիոնում: «Դա շատ բարդ խաղ է լինելու: Կարծում եմ, որ ֆրանսիացիների հետ ավելի դժվար է լինելու, քան ռուսների հետ նախորդ խաղում: Չնայած դրան, մենք հավատում ենք մեր ուժերին և մեր թիմին: Կփորձենք ցույց տալ մեր լավագույն թենիսը: Մենք պետք է կենտրոնանանք բացառապես այդ խաղի վրա»,- ասել է Նալբանդյանը: Արգենտինայի հավաքականի կազմում բացի Նալբանդյանից Ֆրանսիայում կխաղան` Խուան Մոնակոն, Էդուարդո Շվանկը և Օրասիո Սեբալյոսը: Երկրի առաջին ռակետ, US Open-2009-ի չեմպիոն Խուան Մարտին Դել Պոտրոն շարունակում է վերականգնվել աջ դաստակի վիրահատությունից հետո, հաղորդում է gotennis.ru-ն: Ֆրանսիական թիմում հանդես կգան Գաել Մոնֆիսը, Ժիլ Սիմոնը, Միշել Լյոդրան, Ռիշար Գասկեն, ինչպես նաև փորձառու Առնո Կլեմանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |