ՌԴ ռեգիոնների ղեկավարները կժամանեն Հայաստան համագործակցության հնարավորությունն ընդլայնելու նպատակով

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՊՀ գործերով «Ռուսաստանյան համագործակցություն» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը:

ՀՀ փոխվարչապետի` առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի համատեքստում քննարկվեցին Հայաստանի մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ գալիք տարվա առաջին եռամսյակում ՌԴ ռեգիոնների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանում համաժողովի անցկացման հնարավորությանը: Համաժողովը նվիրված է լինելու երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման ու ընդլայնման հարցերին, ՀՀ մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ առեւտրատնտեսական, հումանիտար կապերի խորացման ու զարգացման հեռանկարներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---