CANA. Մեթյու Բրայզան անձնական նպատակներ է հետապնդում՝ ժխտելով հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները

CANA. Մեթյու Բրայզան անձնական նպատակներ է հետապնդում՝ ժխտելով հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները

PanARMENIAN.Net - Ամերիկայի կիպրոսցիների կազմակերպությունը (CANA) կոչ է անում ԱՄՆ կիպրոսահույներին հակազդել Մեթյու Բրայզայի նշանակմանը Ադրբեջանում ԱՄՆ-ի պաշտոնում: CANA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Բրայզան Կիպրոսը հունաթուրքական դաշնության վերածելու «Անանի պլանի» հեղինակներից մեկն էր: «Անանի պլանը փաստորեն օրինականացրեց 1974թ. Կիպրոսի թուրքական օկուպացիան և Կիպրոսի մի մասը վերածեց պրոտեկտորատի, ինչը նպաստեց կղզու քրիստոնյա փոքրամասնության արտագաղթին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

CANA-ն գտնում է նաև, որ Մեթյու Բրայզան իր դիվանագիտական կարիերայում հետապնդում է իր անձնական շահերը՝ ժխտելով հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ օգոստոսի 3-ին Սենտաի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջոն Քերրին կասեցրեց Բրայզայի թեկնածության քննարկումը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար, որին առաջադրել էր նախագահ Բարաք Օբաման: Սենատոր Բարբարա Բոքսերը օգտվեց վետոյի իր իրավունքից և լսումները հետաձգվեցին մինչև 2010թ. սեպտեմբերի 21-ը:

Կիպրոսի խնդիրը

1974 թ-ը համարվում է «Կիպրոսի խնդրի» սկիզբը, երբ թուրքական ղեկավարությունը որոշում ընդունեց կղզի տեղակայել 40.000-ց ռազմական զորակազմ: Տարածքի 37%-ը հետագայում անցավ Թուրքիայի վերահսկողության տակ: Սակայն խնդրի իրական տարեթիվը անհրաժեշտ է համարել 1956 թ-ը, երբ Թուրքիան մեղադրեց հունական կառավարությունը կղզին զավթելու փորձի մեջ:\r\n\r\n1958 թ-ն Կիպրոսում ռազմական հակամարտության սկզբում (այն ժամանակ Կիպրոսը գտնվում էր Միացյալ Թագավորության իրավասության տակ), ԱՄՆ-ն առաջարկեց բանակցություններ անցկացնել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Տվյալ բանակցությունների արդյունքում ստեղծվեցին «1959 Ցյուրիխի-Լոնդոնի համաձայնագրերը»: Պետք է նշել փաստաթղթի առանձնահատկությունը, որտեղ «Կիպրոսին անկախություն տրամադրելու» թվում Մեծ Բրիտանիան պահպանում էր կղզում բոլոր ռազմակայանները, տարածքային ջրերի օգտագործման իրավունքը, օդային տարածքի օգտագործումը ռազմական նպատակներով, եւ երաշխավոր երկրների (Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Հունաստան) Կիպրոսի հանրապետության ներքին գործերին միջամտելու իրավունքը:\r\n\r\n1960 թ-ն, «Ցյուրիխ-Լոնդոն համաձայնագրերի» ուժի մեջ մտնելուց հետո, Կիպրոսի Հանրապետությունը անկախացավ Մեծ Բրիտանիայից, սակայն ոչ հունական, ոչ էլ թուրքական կողմերը չէին բավարարված պայմանագրի պայմաններով:\r\n\r\n1975 թ-ի խաղաղության համաձայնագրի պայմանների համաձայն ստեղծվել էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը Կիպրոսի պետության մաս էր կազմում: Դրա հետ մեկ տեղ, ԵՄ-ը անդամակցելու Կիպրոսի հայտը բավարարվել էր 2002 թ-ն:\r\n\r\n2003 թ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի Կիպրոսի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկված նախագիծը (Աննանի նախագիծ), ըստ էության միակ լուրջ փորձն է այդ հարցի կարգավորման համար: Տվյալ նախագիծը իրականում նախատեսում էր կոնֆեդերատիվ հանրապետության ստեղծում, որը կազմված կլիներ երկու իրավահավասար պետություններից` Հունական եւ Թուրքական, որտեղ կլիներ ինքնուրույն խորհրդարան եւ երկու պալատներից կազմված օրենսդիր ժողով: Ավելին, Թուրքիան իրավունք էր ստանում պահպանել կղզում իր ռազմական զորակազմը, նաեւ նախատեսված էր իրավաբանական ուժ տալ այն պայմանագրերին, որոնք ստորագրվել էին Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջեւ, որոնք թույլ էին տալիս երկու կողմերին օգտագործել կղզու ողջ օդային եւ ջրային տարածքները: Սակայն, 2004 թ-ի ապրիլի 24-ն կայացած հանրաքվեին, Կիպրոսի հունական բնակչության մասը 76% ձայնով դեմ քվեարկեց Աննանի նախագծին, իսկ թուրք բնակչությունը 67% կողմ էր: Այսպիսով, հունական մասը ճանաչված լինելով միջազգային հանրության կողմից դարձավ ԵՄ-ն լիարժեք անդամ, իսկ կղզու հյուսիսային մասի կարգավիճակը մինչեւ հիմա մնում է չլուծված:\r\n\r\nՆերկայումս «Կիպրոսի հարցը» դիտարկվում է որպես ամենագլխավոր խոչընդոտը ԵՄ-ը Թուրքիայի անդամակցելու հարցում: Համաձայն միջազգային փորձագետների գնահատականների, առանց Կիպրոսի խնդրի լուծման եվրաինտեգրման գործընթացը կանխավ դատապարտված է ձախողման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---