Արտակ Հանեսյան. Դրամական փոխանցումների շուկայում կայունացում է նկատվում, ոչ թե՝ ծավալների կրճատում

Արտակ Հանեսյան. Դրամական փոխանցումների շուկայում կայունացում է նկատվում, ոչ թե՝ ծավալների կրճատում

PanARMENIAN.Net - Դրամական փոխանցումների շուկայում կայունացում է նկատվում, ոչ թե՝ ծավալների կրճատում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ըստ նրա, մարդկանց դրական սպասումներն անցյալ տարի հանգեցրին նրան, որ դրամական փոխանցումները Հայաստանի տնտեսության ոլորտ աճեցին: «Սակայն, հետո ամեն ինչ կայունացավ, ուստի, ինձ թվում է, որ դա կայոունացում է, ոչ թե՝ նվազում»,-նշել է նա:

2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջովոցվ ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 479,9 մլն դոլար: Ինչպես ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,2 տոկոսով կամ 19,2 մլն դոլարով:

Ընդ որում 2010թ. հունվար-հուլիսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձնաց անունով փոխանցվել է 776,9 մլն դոլար: Այդ ցուցանիշը կրճատվել է 9,1 տոկոսով կամ 77,4 մլն դոլարով 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---