EuFoA գլխավոր քարտուղարը խորհուրդ է տալիս ԵՄ-ին դիտորդներ գործուղել Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծ![]() ![]() PanARMENIAN.Net - «Եվրախորհրդարանը սատարում է ԵԱՀԿ-ին և հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղվված ջանքերի ակտիվացմանը»,-ասվում է Հայաստանի Եվրոպացի բարեկամների (EuFoA) հայտարարության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է, որ ComRes ընկերությունը հարցում է անցկացրել Եվրախորհրդարանի 100 անդամների շրջանում, որի արդյունքում պարզվեց, որ մեծամասնությունը սատարում է ԵԱՀԿ ՄԽ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղվված ջանքերին: Եվրախորհրդարանի անդամներին հարց է տրվել, թե ինչպես խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից ղարաբաղյան հակամարտության գոտում: Մեծամասնությունը, անկախ կուսակցական պատկանելությունից, պատասխանել է, որ ԵՄ-ն հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին: Ինչպես նշել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեկը, իր նոր դիվանագիտությամբ ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստվում է ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովին և այժմ ԵՄ-ն պետք է իր օգնությունն առաջարկի կարգավորման հարցում: «Այդ համատեքստում ԵՄ-ն պետք է իր օգնությունն առաջարկի հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես, աջակցի հակամարտող կողմերի ու ՄԽ դիպուկահարներին ճակատային գծից ետ քաշելու և Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծ դիտորդներ գործուղելու ջանքերին»,-ասել է Քեմբեկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |