Վաշինգտոնը նախկինի պես վստահ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շահավետ է ողջ տարածաշրջանի համար

Վաշինգտոնը նախկինի պես վստահ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շահավետ է ողջ տարածաշրջանի համար

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը նախկինի պես վստահ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շահավետ է ինչպես Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին, ելույթ ունենալով Մարշալի գերմանական հիմնադրամում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Ըստ նրա, ԱՄՆ-ն նախկինի պես վստահ է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շահավետ է ողջ տարածաշրջանի համար:

Անդրադառնալով ամերիկա-թուրքական հարաբերություններին՝ Գորդոնը դրանք անվանել է կարևոր ու ռազմավարական՝ ընդգծելով, որ, չնայած որոշ տարաձայնությունների, ԱՄՆ-ն ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն: Ըստ նրա, Անկարան ու Վաշինգտոնը անկեղծ էին միմյանց հանդեպ Իրանի միջուկային խնդրի հարցում:

Ինչ վերաբերում է Թքուրքիայի եվրաինտեգրմանը, Գորդոնը նշել է, որ ԵՄ-ն պետք է հորդորի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Անկարայի ջանքերը: Գորդոնը հաստատել է իր աջակցությունը Թուրքիային՝ ԵՄ-ին աջակցելու հարցում, նշելով, որ այդ հարցը կախված է միայն Անկարայից ու Բրյուսելից:

Ըստ Գորդոնի, թուրքական կողմի հայտարարությունները ապացուցում են, որ Թուրքիան, նախկինի պես, մնում է ՆԱՏՕ-ի նվիրված անդամ և կարևորում է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, հայտնում է Anatolian News agency-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---