Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է տեղի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ17 սեպտեմբերի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական լրատվամիջոցների ղեկավարների հետ: Դեսպան Քոչարյանը ներկայացրել է մանրամասներ Լիբանանում Հայաստանի դեսպանության գործունեության եւ հեռանկարանային ծրագրերի մասին: Նա անդրադարձել է Հայաստանի անկախության տարիների ընթացքում արձանագրած հաջողություններին եւ մարտահրավերներին, արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներին, հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, բարձրաստիճան եւ գործարար պատվիրակությունների առաջիկայում նախատեսվող այցելություններին, Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման մեխանիզմներին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարաբնույթ հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել ավանդական, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |