ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայում հանրաքվեից հետո մեծ ժողովրդավարացման հույս ունի

PanARMENIAN.Net - Առկա տեղեկատվության համաձայն, Թուրքիայում սեպտեմբերի 12-ին կայացած հանրաքվեի քվեարկությունը կազմակերպված է անցել` պահպանելով գործող օրենսդրության նորմերը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: «Հուսով ենք, որ դրա արդյունքները կնպաստեն թուրքական հասարակության մեջ ժողովրդավարական գործընթացների խորացմանը և դրական ազդեցություն կունենան ռուս-թուրքական փոխշահավետ գործընկերական հարաբերությունների հետագա զարգացման վրա»,- նշել է նա, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---