Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթը չ՞ի դիմանա 200-կիլոգրամանոց խաչի ծանությանը17 սեպտեմբերի 2010 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Աղթամար կղզու Սուրբ Խաչեկեղեցու գմբեթը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից այնպես, որ խաչի տեղադրումն անհնար է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Իսմեթ Յիլմազը: Նրա խոսքերով Վան բերված խաչն ունի 2մ բարձրություն և 200կգ քաշ, որի ծանրությանը գմբեթը չի դիամանա: «Մենք պատրաստվում ենք մասնագետներ հրավիրել խաչի տեղադրումը հնարավոր դարձնելու համար»,- նշել է նա: Նա նաև նշել է, որ հնարավոր է` Ամանորից առաջ Սբ. Խաչ եկեղեցում պատարագ անցկացվի: Ինչ վերաբերվում է հայ զբոսաշրջիկներին, որոնք հրաժարվել են մասնակցել պատարագին, նա հայտարարել է, որ ամեն տարի 27 մլն զբոսաշրջիկներ ընդունող երկրի համար դա մեծ կորուստ չէ:
![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |