Ադրբեջանին չի լքում ՄԱԿ-ում ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հույսը

Ադրբեջանին չի լքում ՄԱԿ-ում ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հույսը

PanARMENIAN.Net - Եկել է ղարաբաղյան հարցը լուծելու ժամանակը, որը խնդիրներ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է Քոֆի Անանի «Գլոբալ մարդասիրական հիմնադրամի» գլխավոր տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղոդակցության զարգացման միջազգային ծրագրի նախագահ, դեսպան Վալտեր Ֆոստը:

Նա նաև հայտարարել է, որ պաշտպանում է ԼՂ հակամարտության հարցով ՄԱԿ հատուկ ներկայացուցչի նշանակման նախաձեռնությունը: «Դա բավական հետաքրքիր առաջարկ է, կարծում եմ` այն ավանդ կունենա հակամարտության լուծման մեջ»,- ասել է նա, հաղորդում է SalamNews-ը:

ԼՂ հակամարտության հարցով ՄԱԿ հատուկ ներկայացուցչի նշանակման օգտին հանդես են եկել Լատվիայի նախկին նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի բանագնացը, ԵՄ երկարաժամկետ զարգացման փորձագետների խմբի փոխնախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան և Բելգիայի սենատի պատվավոր նախագահ Անն Մարի Լիզինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---