Աշխատանքային խումբն ավարտին կհասցնի հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորումը

Աշխատանքային խումբն ավարտին կհասցնի հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորումը

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի շուրջ ընթացող ակտիվ քննարկումները, ինչպես նաեւ քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների հնչեցրած կարծիքները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ` Հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների ընդգրկմամբ ներկայացուցչական խումբը, կարծում ենք, կնպաստի առկա խնդրիների առավել համակողմանի քննարկմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---