Քարամյան եղբայրները պայմանագիր են կնքել ռումինական «Ունիրեա» ակումբի հետ

Քարամյան եղբայրները պայմանագիր են կնքել ռումինական «Ունիրեա» ակումբի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ֆուտբոլիստներ Արման ու Արտավազդ Քարամյանները պայմանագիր են կնքել ռումինական «Ունիրեա» ակումբի հետ, որտեղ նրանք կխաղան մինչև տարեվերջ:

Այն բանից հետո, երբ ռումինական «Ստյաուա» ակումբը, որտեղ հանդես էին գալիս Քարամյանները, չերկարացրեց պայմանագիրը, ֆուտբոլիստները մնացին առանց ակումբ:

«Ունիրեա» ակումբի պաշտոնական կայքէջում Արտավազդ Քարամյանը խոստովանեց, որ իրենց համար դժվար չի լինի նոր ակումբում, քանի որ նրանք ծանոթ են ռումինական առաջնությանը:

2009-ին «Ունիրեան» դարձավ երկրի չեմպիոն: Այժմ առաջնությունում ակումբը զբաղեցնում է 9-րդ տեղը 9 միավորով: Սեպտեմբերի 18-ին «Ունիրեան» կհանդիպի «Օտելուլի» հետ, և այդ խաղում կարող է տեղի ունենալ նաև հայ ֆուտբոլիստների դեբյուտը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---