Երևանի բուսաբանական այգում անցկացվում է «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն

PanARMENIAN.Net - Երևանի բուսաբանական այգում սեպտեմբերի 18-19-ն առաջին անգամ տեղի է ունենում «Գնենք հայրենականը» փառատոն և ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում են թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 25 հայկական ընկերություններ: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև մշակութային միջոցառումներ` ազգային երգ ու պար, մանկական խաղերի մրցույթ, էքսկուրսիա դեպի բուսաբանական այգի, բարեգործական գործողություններ:

Արսեն Ղազարյանը նաև ավելացրել է, որ փառատոնը նպաստելու է ձեռնարկատիրության, հասարակության և ձեռնարկատերերի միջև բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև հետապնդում է բնապահպանական նպատակ` մեծացնել ուշադրությունը լքված բուսաբանական այգու նկատմամբ:

Փառատոնի կազմակերպիչներն են`Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը: Այս ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, իսկ նախագծի հովանավորներն են`”Ապավեն”, “Վալեքս գրուպ”, “Կոկա- կոլա”, “Նոյյան” ընկերությունները, միջազգային UNIDO կազմակերպությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---