Մաեստրո Վլ. Սպիվակովը Երևանում հանդես կգա ԱՊՀ երիտասարդական նվագախմբի հետ![]() 20 սեպտեմբերի 2010 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Երևանում ելույթ կունենա ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ԱՊՀ մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը: ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում կայանալիք համերգային ծրագրերում ներգրավված են Ջուզեպե Վերդիի, Նիկոլո Պագանինիի, Պյոտր Չայկովսկու, Քամիլ Սեն-Սանսի, Ժորժ Բիզեի և հյուրախաղերի ընթացքում հյուրընկալող երկրի ազգային կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս տարի նվագախմբում հանդես կգա 94 երիտասարդ երաժիշտ` ԱՊՀ բոլոր երկրներից և Վրաստանից: Նվագախմբում որպես մենակատար ելույթ կունենան` չինացի ջութակահար Ֆեն Նինը և Բելառուսի Հանրապետության օպերայի և բալետի ազգային ակադեմիական մեծ թատրոնի մեցո-սոպրանո Օքսանա Վոլկովան: Երևանում տեղի ունենալիք համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |