Ուկրաինայում նշել են Հայաստանի Անկախության օրը

PanARMENIAN.Net -

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը շնորհավորել է հյուրերին: Ընդունելությանը ներկա են գտնվել կառավարության, Գերագույն ռադայի ներկայացուցիչներ, Կիևի քաղաքային աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Պոպովը, Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխաիլ Զուրաբովը, հայկական կազմակերպությունների, մտավորական ու հասարակայնության ներկայացուցիչներ: ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են անցնում Ուկրաինայի բոլոր խոշոր հայկական համայնքներում, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---