Թուրքական Կայսերիի համալսարանում հայագիտության ու իվրիտի ամբիոնները մինչ օրս չեն կարողանում մասնագետներ գտնել

PanARMENIAN.Net - Այս տարի թուրքական Կայսերի քաղաքի համալսարանում բացված հայագիտության ու իվրիտի ամբիոնները դեռ չեն գործում: Ինչպես գրում է Anatolian News Agency-ին, Թուրքիայի կրթության նախարարությունը մինչ օրս թույլ չի տվել օտարերկրացի դասախոսներին դասավանդել համալսարանում, իսկ ֆինանսների նախարարությունը միջոցներ չի հատկացրել նրանց վճարելու համար:

Ըստ համալսարանի պրոռեկտոր Մեթին Հյուլագուի, հայոց լեզվի ուսուցման համար հայտեր է ներկայացրել 4 ուսանող, իվրիտի ուսուցման համար՝ 7 ուսանող: Պրոռեկտորը վստահ է, որ հայոց լեզվի ուսումնասիրությունն այսօր շատ կարևոր է Թուրքիայի համար:

Ամբիոնները գարնանն են բացվել, սակայն մինչ օրս դրանք չեն գործում մասնագետների բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---