Jethro Tull-ի երևանյան համերգի հատուկ հյուրը կլինի հայկական «Դոգմա» ռոք խումբը

Jethro Tull-ի երևանյան համերգի հատուկ հյուրը կլինի հայկական «Դոգմա» ռոք խումբը

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել աշխարհահռչակ Jethro Tull ռոք խմբի համերգի գլխավոր փորձը: Համերգը կկայանա սեպտեմբերի 24-ին: Խումբը հանդես է գալիս Երևանում արդեն երկրորդ անգամ: Երկու համերգների կազմակերպիչն է «Վիբրոգրաֆուս» ընկերությունը:

Ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընկերության ղեկավար Վարդան Գրիգորյանը, սա եզակի համերգ է, քանի որ հատուկ հյուրի կարգավիճակով հանդես կգան նաև հայկական «Դոգմա» ռոք խմբի երաժիշտները: ««Դոգմա» ռոք խմբի ստեղծագործությանը Յան Անդերսոնը ծանոթացել է միանգամայն պատահաբար, լսելով նրանց ձայնագրությունները Երևանում: Խումբն այնքան է նրան դուր եկել, որ նա բազմիցս է հրավիրել նրանց իր համերգներին աշխարհի տարբեր երկրներում: Սակայն համատեղ ելույթ այդպես էլ չեղավ»,-ասել է Վարդան Գրիգորյանը: Նա հավելել է նաև, որ համերգին հանդես կգա նաև «Սերենադ» համույթը և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, որը կղեկավարի Jethro Tull-ի անդամ Ջոն Օ՝Հարան:

Վարդան Գրիգորյանը նշել է նաև, որ քանի որ երաժիշտը շատ բարձր է գնահատել հայկական ռոք խումբը, ապա չի բացառվում նրանց հետագա համագործակցությունը և նոր նախագծերը: «Սա լավ շանս է հայկական խմբերի համար աշխարհում ճանաչում ձեռք բերելու համար»,-ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ Jethro Tull-ի պաշտոնական կայքում այդ խմբի մենակատարը շատ բարձր կարծիք է հայտնում «Դոգմա» խմբի մասին:

Jethro Tull-ի համերգը, որ կայանալու է «ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի շրջանակներում, կազմակերպվել է «Լույս» հիմնադրամի և Ամերիաբանկի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---