«Փյունիկը» 7-րդ անգամ նվաճեց Տոնոյանի անվան Հայաստանի սուպերգավաթը![]() 24 սեպտեմբերի 2010 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում որոշվեց Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի սուպերգավաթի հաղթողը: Հանդիպեցին «Փյունիկը» և «Բանանցը», և Արթուր Բարսեղյանի ու Արամ Հովսեփյանի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 2009-ի Հայաստանի չեմպիոնը: Այսպիսով, 12 անգամ խաղալով եզրափակչում, «Փյունիկը» 7-րդ անգամ նվաճեց սուպերգավաթը: «Բանանցի» համար դա 3-րդ փորձն էր, բայց Ստևիցա Կիզմոնովսկու սաները զիջեցին: Խաղից հետո «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ խաղն ընթացել է հետաքրքրիր պայքարում: «Մենք հնարավորություն տվեցինք խաղալ մեր երիտասարդ ֆուտբոլիստներին ուժեղ թիմի դեմ, և նրանք վատ չխաղացին»,- ասել է Մինասյանը: «Բանանցի» գլխավոր մարզիչի օգնական Միրոսլավ Ստոյնիչը շնորհավորեց հաղթողներին և նշեց նրանց լավ խաղը: «Բանանցի» հիմնական կազմն այսօր հանգստանում էր, քանի որ սեպտեմբերի 28-ին խաղալու է Հայաստանի առաջնությունում, որը շատ կարևոր է մեզ համար: Մենք ցանկանում ենք դառնալ Հայաստանի չեմպիոն»,- ասաց Ստոյնիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |