«Արմավիան» և Դոմոդեդովո օդանավակայանը զարգացնում են տրանսպորտային հանգույցի հայեցակարգը

«Արմավիան» և Դոմոդեդովո օդանավակայանը զարգացնում են տրանսպորտային հանգույցի հայեցակարգը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության և Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանի ռազմավարական նպատակն է տրանսպորտային հանգույցի (HUB) ստեղծումը: Այդ մասին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են արդեն 8 տարի համագործակցող այդ կառույցների մամլո ծառայությունների ղեկավարներ Նանա Ավետիսովան և Ելենա Գալանովան:

Ինչպես նշել է Նանա Ավետիսովան, Երևանը տարանցիկ հանգույց կդառնա Մերձավոր Արևելքի ու Ասիայի երկրների համար: Ըստ նրա, այսօրվա դրությամբ շաբաթական 100 չվերթ է կատարվում 35 ուղղություններով: Նախատեսվում է նոր չվերթերի բացում դեպի Բիրմինհեմ, իսկ «Սուխոյ» ինքնաթիռների շահագործումը հնարավորություն կտա հասնել նաև ԱՄՆ:

Սեպտեմբերի 24-ին Մոսկվայից Երևան թռչող 200 000-րդ ուղևորին նվերներ հանձնվեցին «Արմավիայի» և Դոմոդեդովո օդանավակայանի անունից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---