Վիկ Դարչինյանը վստահ է, որ կկարողանա հաղթել Մոնտիելին, ինչպես հաղթեց նրա ավագ եղբորը![]() 25 սեպտեմբերի 2010 - 13:27 AMT PanARMENIAN.Net - WBA/WBC վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը չափազանց կոշտ է արտահայտվել թեթևագույն քաշային կարգում WBC/WBO չեմպիոն Ֆերնանդո Մոնտիելի հետ, որը վերջերս ասել էր, թե Դարչինյանը վախենում է հանդիպել իր հետ: «Ես պատրաստ եմ կռվել Մոնտիելի հետ թեկուզ հենց այսօր»,-ասել է Դարչինյանը, մեջբերում է box-club.ru-ն: Այդ տղան բոմժերի հետ է մենամարտում և ամեն անգամ, երբ նրան լուրջ մրցակից է հանդիպում, նա խուսափում է այդ մենամարտերից: Նա կռվել է միայն մեկ իսկական մարտիկի հետ՝ Ջոննի Գոնսալեսի հետ, որը հաղթել է նրան»: Հայ բռնցքամարտիկն ասել է, որ կկարողանա հաղթել Մոնտիելին, ինչպես հաղթեց նրա ավագ եղբորը` Ալեխանդրո Ֆելիքս Մոնտիելին: «Նա կարող էր մասնակցել չորսի մրցաշարին թեթևագույն քաշային կարգում, տեսնելու համար, թե ով է լավագույնը, սակայն ոչինչ չարեց դրա համար: Գիտեք, ինչո՞ւ: Որովհետև այդ մրցաշարում հայտագրված չորս մարզիկները ուղղակի կջախջախեին նրան: Վերադարձիր անուն չունեցող քո մրցակիցների մոտ, ֆերանանդո, որովհետև դու, ինչպես և Դոնեյրը, ինքնակոչ ես»,-հավելել է Դարչինյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |