Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար նվազել են27 սեպտեմբերի 2010 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ի տարբերություն նախորդ շաբաթների անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` սեպտեմբերի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը: Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան, հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |