ՀՀ ԿԲ-ն թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը27 սեպտեմբերի 2010 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին (1859-1938 թթ.): Հուշադրամը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ` կանացի դիմանկարի տեսքով: Դաշտի աջի վերևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, որից վերև հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտի աջի ներքևում երեք տողով անգլերեն և հայերեն նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «DRAM», «100» և «ԴՐԱ»: Դաշտի եզրաշուրթով` վերևում հորիզոնական հայերեն և ձախում ուղղահայաց անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Դիմանկարից աջ ներքևում եզրաշուրթի մոտ նշված է դրամահատարանի առևտրային նիշը: Հուշադրամի դարձերեսի ձախում Թեոդոր Աքսենտովիչի դեպի աջ շրջված դիմապատկերն է: Դաշտի աջում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ, որի ներքևում զետեղված է նկարչի ստորագրությունը: Կտավի պատկերը եզրագծված է երեք կողմից: Վերևի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական անգլերեն մակագրված է «TEODOR AXENTOWICZ»: Ներքևի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական նշված են նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը` «1859 – 1938»: Հուշադրամը պարագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 100 դրամ, մետաղը և հարգը` արծաթ, 925 + 50, զանգվածը` 28,28 + 0,25 գ, չափսերը` 40,0 x 28,0 մմ, ձևը` ուղղանկյուն, դրամաշուրթը`հարթ, որակը`պրուֆ, տպաքանակը` մինչև 4000 հատ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |