Բելառուս ոսկերիչները կսովորեն հայ ադամանդագործների մոտ

PanARMENIAN.Net - Ոսկերչության և ադամանդագործության ոլորտում համագործակցության շրջանակներում Հայաստանի և Բելառուսի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ: «Աշխատանքը համարյա սկսվել է: Հայաստանում ադամանդագործության հիանալի դպորց կա, և մեր ոսկերիչները կայցելեն Հայաստան այդ արվեստը սովորելու համար»,- սեպտեմբերի 28-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովը:

Նա հաղորդել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել օրերս, երբ Բելառուսի ֆինանսների նախարարի տեղակալը և «Կրիստալ» գործարանի տնօրենի պաշտոնակատարն այցելել են Երևանի ոսկերչական գործարան:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---