Իրանն է մեղավոր նրանում, որ Ռուսաստանը հրաժարվել է C-300 մատակարարել, գտնում է ռուս պատգամավորը28 սեպտեմբերի 2010 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարել, Իրանի սխալ արտաքին քաղաքականության հետևանքն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը: « Ռուսաստանի հրաժարվելը ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանի ընտրությունն է»,- ասել է Կոսաչևը: Իր հերթին, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուիչ Դմիտրի Ռագոզինը նշել է, որ Իրանին C-300 համալիրներ մատակարարելու արգելքը պայմանավորված է բացառապես Ռուսաստանի ազգային անվտանգության նպատակներով և խնդիրներով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Իրանին C-300 ԶՀՀ-ներ մատակարարելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2007-ի վերջին: Դրա համաձայն, Ռուսաստանը պետք է Իրանին տրամադրի հինգ C-300 ԶՀՀ 800 մլն դոլար արժողությամբ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով անցյալ շաբաթ պայմանագիրը չեղյալ է համարվել:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |