Իտալական Սպիլիմբերգո քաղաքի իշխանությունները կքննարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըPanARMENIAN.Net - Իտալիայի Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի Պազիան դի Պրատո քաղաքի քաղաքապետարանը մտադիր է բացել «Հայաստան-1915» անվանումով զբոսայգի: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի հայ համայնքի ղեկավար Դանիել Թեմրեզյանը, նման անվանումով այգի առաջին անգամ բացվել է Ուդինե քաղաքում և այժմ Պազիան դի Պրատոյի իշխանությունները որոշել են հետևել այդ օրինակին և նմանատիպ պուրակ բացել 2011 թվականին: Թեմրեզյանն ասել է նաև, որ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա տարածաշրջանի մի շարք տեղական իշխանություններ որոշել են քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին Սպիլիմբերգոյի տեղական իշխանությունները կքննարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |