Ռուսաստանում հերթական անգամ մահափորձ է կատարվել հայ գործարարի դեմ

Ռուսաստանում հերթական անգամ մահափորձ է կատարվել հայ գործարարի դեմ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Վլադիվոստոկի «Դրախտային այգի» սրճարանի մոտ հանցագործը մի քանի կրակոց է կատարել սրճարանի սեփականատեր հայ գործարարի ուղղությամբ, որից հետո նրան հաջողվել է հեռանալ: Պատահարի վայր է ժամանել քննաչական-օպերատիվ խումբը, անցկացվել է զննություն:

Հարուցվել է քրեական գործ: Ինչպես հաջողվեց պարզել միլիցիայի աղբյուրներից, տղամարդը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում: Ըստ նախնական տեղեկությունների, նա ստացել է գլխի և կրծքի հրազենային վերքեր, հաղորդում է VL.ru-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---