Հայաստանի սննդարդյունաբերությունը աշխարհին իր ավանդույթները ներկայացնելու մեծ ներուժ ունի29 սեպտեմբերի 2010 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Հետճգնաժամային շրջանում շատ կարևոր է բացահայտել աճի նպատակային ուղիները, հատկապես այն ոլորտներում, որոնք ներմուծումը փոխարինելու հնարավորություն և արտահանման ներուժ ունեն»,-սեպտեմբերի 29-ին լրագրողներին է ասել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երկրի սննդարդյունաբերության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության այցելության ժամանակ: Ըստ նրա, այս ընկերությունը տարիներ շարունակ ապացուցել է, որ կարող է և որակ ապահովել, և տեսականի՝ ընդլայնելով իր ներկայությունը շուկայում: Ինչպես նշել է Ներսես Երիցյանը, սննդարդյունաբերության ոլորտը շատ աշխատատար է, ապահովում է զբաղվածությունը և զարգացման մեծ ներուժ ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Նախարարը նշել է նաև, որ վերամշկող արդյունաբերության բաժինը բավականին մեծ է արդյունաբերական ոլորտում: «Մենք կարող ենք ներկայացնել աշխարհին մեր սննդարդյունաբերության ավանդույթները: Դրա համար կպահանջվի ժամանակ և հետևողական աշխատանք, իսկ ընկերության ջանքերն ուղղված են հենց դրան»,-ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |