Ստեփանակերտում քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներին առնչվող հարցեր

Ստեփանակերտում քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, էկոլոգիայի, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների զարգացմանն ու զորացմանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---