Թուրքիան «հասունացե՞լ է» պատմական հարցերի քննարկման համար

Թուրքիան «հասունացե՞լ է» պատմական հարցերի քննարկման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները ուժի մեջ են մնում, և Անկարան կաշխատի գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հանդես գալով Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում կայացած մամլո ասուլիսում: Թուրքիայի նախարարը հիշեցրել է, որ հայ և թուրք ժողովրդները դարերով իրար կողք են ապրել:

Անդրադառնալով պատմությանը՝ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է քննարկել պատմությունը՝ կոչ անելով «չփակել դուռը»: «Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, այդ պատճառով է, որ մենք ստորագրեցինք արձանագրությունները: Մեզ նոր Կովկաս է հարկավոր, որտեղ կտիրի փոխադարձ հարգանքը, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն»,-ասել է թուրք նախարարը, գրում է թուրքական Today's Zaman-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---