Թուրքիան չի հանգստանա մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում, վստահ է Սամվել Կարապետյանը 1 հոկտեմբերի 2010 - 12:38 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է ուրախ լինենք, որ այսօր Անիի Մայր տաճարում նամազ է անցկացվելու: Մինչև վերջերս այն տեղը, որտեղ նամազ է արվելու, օգտագործվում էր որպես արտաքնոց, իսկ այսօր թուրքական կառավարությունն այնտեղ նամազ է անում՝ խոստովանելով, որ Անին իրոք սրբավայր է»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, Թուրքիայում շատ են մեջիթի վերածված քրիստոնեական եկեղեցիները, սակայն կառավարությունն ընտրել է այդ վայրը, ավելի ուժեղ վիրավորելու համար հայերի զգացմունքները: Կարապետյանը հիշեցրել է, որ Արևմտյան Հայաստանում շուրջ 2000 հայկական եկեղեցի ու ճարտարապետության հուշարձան է եղել, սակայն այժմ մնացել է միայն 1/10-ը: «Եթե Թուրքիան շարունակի նույն տեմպերով ոչնչցանել հուշարձանները, ապա 10-15 տարուց ոչ մի եկեղեցի չի մնա: Թուրքիան չի հանգստանա, մինչև չոչնչացնի բոլոր հայկական հուշարձաններն իր տարածքում՝ ջնջելու համար նույնիսկ հիշատակումները հայերի մասին, որոնք այդ տարածքի բնիկներն են»,-ասել է հայ պատմաբանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |