Ռուս պատգամավորն առաջարկում է Հայաստանում ևս մեկ ռուսական ռազմակայան բացել 1 հոկտեմբերի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում՝ կապված վերջին տարածաշրջանային իրադարձությունների հետ: Այդ մասին «Ռուսաստան-Հայաստան. Հարաբերությունների նոր մակարդակ» թեմայով Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ընթացքում հայտնել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ Սեմյոն Բագդասարովը: Ռուս պատգամավորն ընդգծել է հայ-ռուսական համագործակցության ձևաչափի ընդլայնման անհրաժեշտությունը: Մասնավորապես, Սեմյոն Բագդասարովը հայտնել է, որ Հայաստանի տարածքում մեկ ռուսական ռազմակայանը, որը, պատգամավորի խոսքով, միայն պաշտպանական բնույթ է կրում, բավական չէ: «Մոսկվայի շահերի տեսակետից ավելի ճիշտ կլիներ Հայաստանում երկրորդ ռազմակայանը բացել և հարձակողական բնույթի ուժեր տեղակայել: Դա զսպող գործոն կդառնա ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար»,- ասել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |